18 Մայիսի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուիի հետ, հայտնում է Bloomberg-ը։ «Ճգնաժամի համապարփակ միջոց չկա», – Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Լին, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։

Պատերազմի ավարտը բոլոր կողմերից կպահանջի վստահության ձևավորում և հրադադարի ու խաղաղ բանակցությունների համար համապատասխան պայմանների ստեղծում, ասել է նա։

Լին նաև ասել է, որ Չինաստանը կօգնի Ուկրաինային «իր հնարավորությունների չափով»։

 

Լրահոս