Ֆրանսիական կառավարությունը մտադիր է Ֆրանսիայի սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին տրամադրել սննդամթերքի կտրոններ։ Մոտ ինը միլիոն մարդ, ովքեր ունեն առավել քիչ եկամուտներ, կստանան նման քարտեր։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Օլիվիա Գրեգուարը, ըստ BFM-ի փոխանցման։
Տնային տնտեսությունների համար այդ քարտերը նախատեսված կլինեն 100 եվրոյին համարժեք սննդամթերք ձեռք բերելու համար, երեխաների դեպքում հավելյալ 50 եվրոյին համարժեք երեխաների համար նախատեսված սնունդ ձեռք բերելու համար։ Միաժամանակ նախատեսվում է օրենքով պաշտպանել ֆրանսիացիների գնողունակությունը, որով տեղական արտադրության որակյալ մթերքների ձեռք բերման կտրոնների համակարգ կներդրվի։ Այս ամենն արվում է, որպեսզի հասարակության գնողունակությունը աճող սղաճի պայմաններում հնարավորինս պահպանվի։ Ֆրանսիական կառավարությունը նախատեսում է նաեւ սրան միտված այլ սոցիալական միջոցառումների իրականացում։