Երկուշաբթի Գերմանիայում անցկացվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը, որը կազմակերպել են երկրի երկու խոշորագույն տրանսպորտային արհմիությունները Verdi-ի սպասարկման ոլորտի աշխատողների արհմիությունը և EVG-ն, որը ներկայացնում է բազմաթիվ երկաթուղայինների շահերը:
Այս մասին գրում է 1lurer.am-ը։
Գործադուլը համազգային է։ Verdi-ն ներկայացնում է 2.5 միլիոն պետական ծառայողների շահերը և պահանջում է նրանց աշխատավարձերի բարձրացում 10,5 տոկոսով, իսկ EVG-ն պաշտպանում է երկաթուղային և ավտոբուսային ընկերությունների 230.000 աշխատողների շահերը:
Գործադուլը պաշտոնապես սկսվել է երկուշաբթի մարտի 27-ի կեսգիշերին, և պետք է տևի մինչև երեքշաբթի:
Շարունակությունը այստեղ։
5