«Իրոք, նախագահը նման հանդիպում է ունեցել, հրավիրել է 35 հոգու ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին, այն տևել է գրեթե երեք ժամ»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով միակ բանը, որ Կրեմլը կարող է ասել հանդիպման բովանդակության մասին, այն է, որ նախագահը գնահատել է «Վագների» գործողությունները ռազմաճակատում հատուկ ռազմական գործողության ժամանակ, ինչպես նաև հունիսի 24-ի իրադարձությունները։
«Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի և հետագա մարտական կիրառման այլ տարբերակներ։ Հրամանատարներն իրենք են ներկայացրել կատարվածի իրենց վարկածը, ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և Գերագույն հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են և նաև ասել է, որ իրենք պատրաստ են շարունակել պայքարը հանուն հայրենիքի»,- հավելել է Պեսկովը։