«Նախօրեի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ Twitter-ում գրել է Փայլանը։
Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալու հույսից։
«Առավոտյան զինադադարի շարունակման համար կոչ եմ անում բոլորին ստանձնել պատասխանատվություն»,- եզրափակել է իր գրառումը թուրքական մեջլիսի հայ պատգամավորը։