Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այս մասին տեղեկություն է տարածել Politico հրատարակությունը վկայակոչելով երեք տարբեր աղբյուրներ։
Հրատարակությունը գրում է, որ Թուրքիայի նախագահը գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտարարել է դրա մեկնարկից մեկ օր առաջ։
Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ու տարածաշրջանի երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը։
7