Զախարովան Բաքվին նաև կոչ է արել ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ, և ակնկալում է, որ կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: