26 Ապրիլի, 2023

Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։

«Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,- գրել է Պիեռ Ուզուլյաս։

Լրահոս