5 Մայիսի, 2023
Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Թարիք Ահմադը հայտարարել է, որ Աֆղանստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմայի, Ռուսաստանի և Սիրիայի պետությունների ղեկավարները չեն հրավիրվել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, հայտնում է Sky News-ը։

«Հրավերներ չեն ուղարկվել Աֆղանստան, Բելառուս, Մյանմա, Ռուսաստան, Սիրիա, Իրան և Վենեսուելա։ Լոնդոնում առաքելությունների ղեկավարների մակարդակով հրավերներ են ուղարկվել Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն և Նիկարագուա»,- ասել է նա։

 

 

Լրահոս