24 Հունիսի, 2023
Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ուժեղացված պաշտպանության տակ են վերցվել բոլոր կարևորագույն օբյեկտները, պետական ​​մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով իրավապահ մարմիններից։

Հիշեցնենք, որ ռուսական «Վագներ» խմբավորման ղեկավարը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց․ Պուտինը տեղյակ է, ՊՆ-ն հերքում է, ԱԴԾ-ն գործ է հարուցել։

Պրիգոժինի Telegram ալիքում հրապարակվել են նրա հայտարարությունների մի քանի ձայնագրություններ։ Մասնավորապես, նա պնդել է, որ իբր հարձակման են ենթարկվել իր ստորաբաժանումները դրանում մեղադրելով երկրի ռազմական ղեկավարությանը։ Պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություն է որակել դրանք։

Լրահոս