Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։
Նշենք, որ ավելի վաղ հակաահաբեկչական միջոցառումներ էին սկսվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում։
Ստացված տեղեկատվության հետ կապված Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Այս մասին Telegram ալիքի իր էջում հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նույնպես հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական մասնավոր ընկերության Teleegram ալիքում հայտարարություններ էին հայտնվել այն մասին, որ օդային հարձակում է իրականացվել «Վագների» վրա։ Սրա մեղքը դրվել է Ռուսաստանի ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մասին մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով։
Ավելի ուշ Պրիգոժինն ասել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, ներառյալ օդանավակայանը: