Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում, որն այս անգամ նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն, հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը, փոխանցում է Vatican News-ը։
«Հենց սերն է, որ վանականներին կյանքի է մղում և արտահայտվում նրանց բարեխոսական աղոթքով»,-նշել է Սրբազան Պապը և որպես օրինակ բերել հայ ժողովրդի մեծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայ նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նարեկացին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հռչակվել էր Տիեզերական Եկեղեցու Վարդապետ:
Ֆրանցիսկոսը պատմել է Սուրբ Գրիգորի կյանքից նշելով, որ նա գրեթե ողջ կյանքն անցկացրել է Նարեկ վանքում, որտեղ «սովորել է տեսնել մարդկային հոգու ներսը եւ, միաձուլելով պոեզիան եւ աղոթքը, հասել է ինչպես հայ գրականության, այնպես էլ հոգեւոր բարձունքի»։
Այն, ինչ նրան ամենից շատ զարմացնում է սրբի մեջ, Սրբազան Հոր համար, նրա համընդհանուր համերաշխությունն է, նրա նույնականացումը մարդկանց հետ։
Նա մարդկության թերությունները տեսնում է առաջին հերթին ոչ թե ուրիշների մեջ, այլ իր մեջ,- ասել է Սրբազան Քահանայապետը։