10 Փետրվարի, 2023

Ռուսական հազվագյուտ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցվել են ուկրաինական ուժերի կողմից: Այս մասի տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը։

Հինգշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հազվագյուտ արկտիկական «TOR-M2DT» հակաօդային պաշտպանության համակարգը հարթակի ծառայության պատմության մեջ առաջին անգամ ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից։

Ուկրաինացի հրետանավորներն արկերով հարվածել են «TOR-M2DT»-ին այն բանից հետո, երբ համակարգի գտնվելու վայրը հետախուզվել է անօդաչու թռչող սարքի միջոցով: Այս մասին հայտնել են նախարարությունից հրապարակելով տեսանյութ, որտեղ ծաղրում են, թե ինչպես են հակաօդային հարթակը գովաբանում ռուսական լրատվամիջոցներում։

Լրահոս