15 Ապրիլի, 2023

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է «մոտ ապագայում» հակահարձակման մասին, հայտնում է Strana.ua-ն։

Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն կասկածում է ապագա հակահարձակման հաջողությանը, նա վստահություն է հայտնել դրա հաջող ելքի վերաբերյալ։

Politico-ն գրում է, որ Ուկրաինան չի կիսում Պենտագոնի հետ հակահարձակման բոլոր ծրագրերը։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Կիևին անհրաժեշտ է հաջողություն ցույց տալ հակահարձակման ժամանակ, հակառակ դեպքում հարցեր կծագեն։ Նա նաև խոստովանել է, որ Ուկրաինային ֆինանսներ և զենք մատակարարող երկրների հարկատուները դրանից արդյունքներ են ակնկալում. Արևմուտքում մտածում են արժե՞ շարունակել աջակցել Կիևին, թե՞ ոչ։

 

Լրահոս