Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-յան ալիքում և սելֆի է հրապարակել պետության ղեկավարի հետ հանդիպումից։
«Մեր հանդիպման ժամանակ ես զեկուցեցի Չեչնիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին»,- ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ Պուտինը Չեչնիայի ղեկավարին խնդրել է շնորհավորանքներ փոխանցել մահմեդականներին Կուրբան Բայրամի կապակցությամբ։
Կադիրովը նաև ընդգծել է, որ Պուտինը խնդրել է շնորհավորել հատուկ ռազմական գործողության գոտում ծառայող մարտիկներին։
10