«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։
Ավելի վաղ ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից «Վագներ»–ի թիկունքային ճամբարներին «հարվածելու» մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՌԴ ՊՆ–ն այս հաղորդագրություններն անվանել է «տեղեկատվական սադրանք»։