Ինչպես հայտնում են Ռուսաստանի
Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի համար: Հաղորդագրության մեջ նշված է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից տարածվող պնդումները որևէ հիմք չունեն։
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաիրավական գործողությունները»,- նշված է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ։
6