Թեհրանում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
«Թեհրանում բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների փոխգործակցության զարգացումը շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա:
Կողմերը կքննարկեն նախագծերի իրականացումն արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակին»,- հաղորդում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
8