28 Հունիսի, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հակընդդեմ հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ, որը մեղադրել էր նրան բռնաբարության և զրպարտության մեջ։

Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավարը Քերոլին մեղադրում է բռնաբարության մեղադրանքների պատճառով իր հեղինակությանը վնաս պատճառելու մեջ, թեև երդվյալ ատենակալները նրան անմեղ են ճանաչել այս մեղադրանքով։

2019 թ.-ին Քերոլը, որը սյունակներ էր գրում մի քանի հայտնի լրատվամիջոցների համար, հրատարակել է մի գիրք, որտեղ պնդել է, որ 1995-ի վերջին կամ 1996-ի սկզբին Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի կենտրոնի խանութներից մեկի հանդերձարանում:

Թրամփը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:

 

Լրահոս