Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Երևանի դիրքորոշմանը, նախարարն ընդգծեց, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն արվեց, հայկական կողմը բացասաբար արձագանքեց չնայած այն հանգամանքին, որ խոսվել է այս ծրագրից Հայաստանի համար օգուտների մասին։
«Սակայն վերջերս Փաշինյանը դրական ուղերձներ է հնչեցրել այս միջանցքի վերաբերյալ։ Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։ նրանք իրենց հերթին պետք է ավարտին հասցնեն պլանավորման և տենդերների հետ կապված գործընթացները։ Այսպիսով, Թուրքիան ուղիղ և հեշտ մուտք կստանա դեպի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Իրանն իր հերթին հանդես է եկել ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ, որը կկապի Ադրբեջանը ՆԱՌ-ի և Թուրքիայի հետ իր տարածքով (շրջանցելով Հայաստանը)։
«Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը, սակայն դեմ չենք, որ Իրանը նույնպես իր տարածքով դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի մաս։ Իրանական կողմի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են։ Ակնկալում ենք, որ այս նախագիծը կիրականացվի սահմանված ժամկետում»,- ասել է նա։