24 Հոկտեմբերի, 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։

Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ»։

 

kotayk

Լրահոս