7 Հոկտեմբերի, 2021

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»:

Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից:

Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել:

Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց ակնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում: Այս մարդը պնդում է, որ չբնակեցված տարածքներն իր հայրենիքը չեն, որ դեռևս չկառուցված, թույլերը չուժեղացված համայնքները, որտեղից դժվարությունների պատճառով արտագաղթում են մարդիկ, իր հայրենիքը չէ: Մարդիկ, դուք ո՞նց եք քվարկել այս մարդու օգտին:

Այս թունավոր գաղափարներով ու մտածողությամբ մարդն ինչպե՞ս կարող է որևէ բարիք ստեղծել: Այդպիսի մարդը, իմ համոզմամբ, հենց սատանայի մարմնավորումն է:

Իմ երկրի ամեն սանիտիմետր հողը, ամենաքիչ բերքատվությամբ, ամենաանպիտան տարածքն իմ Հայրենիքն է:

Հայրենիքը կառուցում են, շենացնում, բնակեցնում, և ոչ թե նվիրում կամ հանձնում ուրիշին, առավել ևս՝ թշնամուն»։

kotayk

Լրահոս