30 Նոյեմբերի, 2021

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հին եբրայերենում, այսինքն հրեաների լեզվում, Նոխիր (‏נָכְרִי‏‎) բառը նշանակում էր ժողովուրդ, այսինքն ժամանակակից ֆեյբուքահայերենում տարածված Նախիր բառը նույն իմաստն է պահպանել:

Նոխիր բառը հին հունարենում թարգմանել են որպես Էթնոս, նույն իմաստն ունի՝ ժողովուրդ: Էթնոսն ու Նոխիրը համարժեք իմաստներն ունեին:ատիներենում, որը էլի օգտվել է հունարենից, Նոխիրը թարգմանվել է paganismus, որը նշանակում է գյուղական բնակչություն, այսինքն էլի ժողովւորդ է նշանակում, որից առաջացել է Պագանոս բառը:

Հետագայում Պագանոս էին անվանում հեթանոսներին:

Հազարամյակներ են անցել, ու կյանքը վերադառնում է ի շրջանս յուր: Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով անվանել: Այսինքն երկու հազար տարվա քաղաքակրթությունը զրոյանում է»:

kotayk

Լրահոս