8 Հուլիսի, 2020
Փաշինյան Նիկոլի ԱԱԾ-ն, որը ղեկավարում է կիսաանչափահաս քյարամյան արգիշտիկը, կալանավորել է Գագիկ Ծառուկյանի արդեն երկրորդ թիմակցին՝ Վանիկ Ասատրյանին: Առաջինը Աբրահամ Մանուկյանն էր, երկուսն էլ կալանավորված են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով:

Կալանքը, ինչպես հայտնի է, խափանման ծայրահեղ միջոց է, այն կիրառվում է, ըստ ՀՀ օրենսդրության, ծայրահեղ իրավիճակներում, երբ առկա են մեղադրյալի փախուստի, նախաքննությանը խոչընդոտելու, վկաներին ահաբեկելու հնարավորությունները, երբ մեղադրյալը հանրորեն վտանգավոր է, երբ նրան իսկապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Վանիկ Ասատրյանի և Աբրահամ Մանուկյանի պարագայում այս հանգամանքները բացակայում են, նրանց կալանքի միակ նպատակը Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք կորզելն է, ինչը բխում է Փաշինյան Նիկոլի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից:

Փոխարենը Փաշինյան Նիկոլի դատարանները կալանքից ազատում են իսկապես վտանգավոր անձանց՝ ահաբեկիչներին, որոնք ոստիկան են սպանել, զինված հարձակում են իրականացրել պետական ռազմականացված կառույցի վրա, որոնք այժմ ահաբեկում են վկաներին, որոնց հաջողվում է վկաներին ստիպել փոխել ցուցմունքները: Ինչո՞ւ: Որովհետև Փաշինյան Նիկոլը Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, նա ընդամենը ամերիկյան դեսպանի աշխատողն և ղեկավարվում է իր ու ամերիկյան դեսպանի մասնավոր, այլ ոչ թե պետության շահերով: Դրա համար էլ այսօր հանրության համար ծայրահեղ վտանգ ներկայացնող մարդասպաններ ավետիսյան վարուժն ու սեֆիլյան ժիրոն ազատության մեջ են, իսկ Ասատրյանն ու Մանուկյանը՝ ճաղերի հետևում:

Shame.am





kotayk

Լրահոս