14 Սեպտեմբերի, 2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյան) սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցի գործով նախնական դատական նիստը: Նիստին ներկա էին Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներ Հայկ Ալումյանը և Գևորգ Գյոզալյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը տեղեկացրել է՝ դատարանը որոշեց ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման բեռը բաշխեց ու ժամանակ տվեց կողմերին, որպեսզի ներկայացնեն իրենց ապացույցները: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14.30-ին

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն երրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում պահանջում վճարել 4 միլիոն դրամ։

kotayk

Լրահոս