17 Սեպտեմբերի, 2021

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դատախազության` ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչությունում ուսումնասիրություններ են կատարվում այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։

Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս