13 Ապրիլի, 2020
 Հայաստանում հասարակական տրանսպորտի հետ կապված սահմանափակումները, որոնք մտցվել են արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, պետք է պահպանել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջը։

Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

 Կառավարության առաջարկության համաձայն, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները պետք է երկարաձգվեն ապրիլին։

«Հասարակական տրանսպորտը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում նախկինի պես չի գործի։ Նախկինի պես կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը»,- պարզաբանեց պարետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք։ Ապաքինվել է 211 մարդ, 14 մարդ մահացել է։

kotayk

Լրահոս