27 Ապրիլի, 2020
 Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է նա:

kotayk

Լրահոս