27 Ապրիլի, 2020

Կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող երգահան-կատարող Միքայել Մարգարյանին ոստիկանները բերման ենթարկեցին։ Մինչ այդ ոստիկանների հետ զրույցում նա ներկայացնում էր այդտեղ գտնվելու նպատակը՝ ցույց տալով տեղաշարժման թերթիկը․ «Պարետը որոշել է, որ բողոքի ակցիա չենք կարող անել, բայց նաև որոշել է, որ պիտի վճարենք կոմունալները։ Կառավարությունը մեզ չի ուզում լսի, ոստիկանությանն է ուղարկում»։

Նկատելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ երգահանը փորձեց մոտենալ նրան՝ բղավելով «Պարոն Սասուն Միքայելյա՛ն, խնդրում եմ՝ միջամտե՛ք», սակայն ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։

Պատգամավորն այդ ընթացքում կանգնած էր մեքենայի մոտ ու հետևում էր այդ գործողություններին։

 գփթոեեթփ
kotayk

Լրահոս