3 Նոյեմբերի, 2016

 Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքին, եկամուտներին  վերաբերող հայտարարագիրը, որի ուսումնասիրություններից պարզ Է դառնում, որ վերջինս տիրապետում է հետևյալ ունեցվածքին, որպես  շարժական գույքը`LEXUS ES 250 մեքենա և HARLEY-DAVIDSON Night Rod Special մոտոցիկլ, Բաժնետոմս` 10000.00 ՀՀ դրամ արժողությամբ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները բաժնում  նշված է 50000 ԱՄՆ դոլար և  147406000  ՀՀ դրամ, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավել արժեք ունեցող գույք նշված են` 5 ժամացույց,  ջրանկար,  յուղանկար, նկար,  սրբապատկեր:

Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում  են 195,000 ԱՄՆ դոլար, 120,000 Եվրո, 35,000,000 ՀՀ դրամ , իսկ ահա  պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են` 154,066,128 ՀՀ դրամ և 192,000 Եվրո :

Ընդհանուր առմամբ նորանշանակ մարզպետը տիրապետում է ավելի քան  1 300000 ԱՄՆ դոլարի կամ որ նույնն է 614650000 ՀՀ դրամի :

kotayk

Լրահոս