9 Սեպտեմբերի, 2018

Գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն անպայման պետք է միացվի Հայաստանին:

Ըստ նրա, Հայաստանը երբեք Ղարաբաղի հարցում զիջումներ չի անի Ադրբեջանին, քանի որ դա կդիտվի որպես թուլություն:

Բացի այդ, Փաշինյանը կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում որպես լիարժեք կողմ պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը:

Դժվար է ասել, թե ինչու է Փաշինյանը խոսել Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, բայց մեկ բան արդեն հայտնի է, Փաշինյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում:

Zham.am

 

kotayk

Լրահոս