2 Փետրվարի, 2017

 

Zham.am-ի տեղեկություններով, այս օրերին շարունակվում է թեժ պայքարը Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իրենց թեկնածություններն են առաջադրելու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Շրջանառվող լուրերի համաձայն, նշված ընտրատարածքում երկու կողմերն էլ արդեն սկսել են քաղաքացիների անձնագրերի համարների հավաքագրումը խոստանալով, որ քվեի համար պատրաստ են վճարել անգամ մինչ 100 ԱՄՆ դոլար:

Կան նաև տեղեկություններ այն բանի մասին, որ մինչ այս պահը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն իր «ընտրարշավի» շրջանակներում արդեն ավելի քան 8 միլիոն դոլար է ծախսել: Ինչը մի քանի անգամ գերազանցում է Ռոբերտ Սարգսյանի համանման ծախսերը:

Տեղի բնակիչները մեզ պատմեցին, որ հաշված օրեր առաջ բերման էին ենթարկվել Միհրան Պողոսյանի համար աշխատող մի քանի անձինք, սակայն որոշ ժամանակ անց, նրա միջամտությամբ բաց են թողնվել:

Նշենք նաև, որ Միհրան Պողոսյանի պատգամավոր դառնալու ձգտումներին խոչընդոտում են նաև այլ կերպ, մասնավորապես, ինչպես օրեր առաջ նշվել է մամուլում, Տարոն Մարգարյանը հրահանգել է Ավանում Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որեւէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետեւաբար նաեւ ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա:

Մեր թղթակցի հետ զրույցում¸ Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները վերահաստատեցին մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որի, երկու հակամարտող կողմերի, այս անգամ Միհրան Պողոսյանի և Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռքի Տույի միջև տեղի է ունեցել «ուժային» բախում:

Ներկայացված իրողությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուվելու այն, որ իշխանության կողմից ներդրված ռեյտինգային համակարգը դա ռումբ է, որը դրված է Հայաստանի տակ և որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելանալու են նմանատիպ քաղաքական և անձնային բախումներ, անգամ նույն իշխանական կուսակցությունը ներկայացնող անձանց միջև:

Zham.am

kotayk

Լրահոս