8 Սեպտեմբերի, 2021

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակից Արմեն Թավադյանը վերջին ամիսներին սկսել է նկարել եւ արվեստից հասկացողների կարծիքով՝ բավականին հաջող։

Նա անցյալում չի նկարել եւ նկարելը հանգստանալու, լիցքաթափվելու միջոց է դիտում։ Թավադյանն առայժմ իր գեղանկարները նվիրում է ընկերներին, բայց արվեստից հասկացող մարդիկ ասում են, որ դրանք կարող են նաեւ պահանջարկ ունենալ արվեստասերների շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս