16 Սեպտեմբերի, 2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ  66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ,  69-ամյա Հովաննես Հունանյանը:

Ոստիկանություն  ահազանգած Հ. Ամիրյանը նույնպես նախկին ոստիկանության ծառայող է,  իսկ այժմ աշխատում է  «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ով Րաֆֆու փողոցի  39/1 հասցեում շինարարական աշխատանքներ է կատարում և, ըստ Հ. Հունանյանի, նա ապօրինի մտել է իր աղջկան պատկանող տարածք և ինքը նրան հորդորել է, որպեսզի իր աղջկա տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվի, ինչից հետո Հ. Ամիրյանը ահազանգել է ոստիկանություն:

Լրատվականի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի  16-ին, Հ. Հունանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

kotayk

Լրահոս