12 Նոյեմբերի, 2021
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Քննչի հանձնարարականով ՃՈ ավագ տեսուչներ Սուրեն Սահակյանն ու Ստեփան Ադամյանը ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

kotayk

Լրահոս