23 Սեպտեմբերի, 2021

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Mercedes G մակնիշի 77 II 771 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, ու մինչ վթարի վայրից փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան հեռացնեին, օպերատիվորեն ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

kotayk

Լրահոս