5 Օգոստոսի, 2022

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դսւրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկնության Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

kotayk

Լրահոս