8 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի,  52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ մ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:

kotayk

Լրահոս