12 Օգոստոսի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի մահար նախատեսված մայթին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սսուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վարորդը նույն վաշտի ավագ տեսուչ Իլյիչ Բլբուլյանի, Անդրանիկ Մովսիսյանի և Հայկ Չորեքյանի հետ մեկնել է հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոսստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Վրաերթի մասին  ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս