11 Մայիսի, 2018

Россельхознадзор-ը կարող է ժամանակավոր արգելք դնել Հայաստանից բանջարեղենի արտահանման վրա` կապված հայկական լոլիկի և վարունգի մեջ կարանտինային արտադրանքի առկայությամբ: Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, հաղորդում է գերատեսչության կայքէջը:

«Կարանտինային արտադրանքի ներկրման շարունակման դեպքում, այդ թվում Հայաստանում չգրանցված կարանտինային օրգանիզմների առկայությամբ, Россельхознадзор-ը ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ներկրվող բանջարեղենի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2018թ. Россельхознадзор-ը Վերին Լարս անցակետում խստացրել է կարանտինային ֆիտոսանիտարիայի հսկողությունը Հայաստանից ներկրվող արտադրանքի վրա: Մայիսի 3-ից 9-ը Россельхознадзор-ի մասնագետները լոլիկի ականող ցեց և վարունգի կալիֆորնիական ծաղկային տրիպսայի 7 դեպք են բացահայտել, որոնք ՌԴ-ի համար կարանտինային տեսակ են: Արտադրանքը վերադարձվել է:

Россельхознадзор-ը դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` խախտումների մասով անցկացնել պաշտոնական հետաքննություն և նման դեպքեր չթույլատրելու պահանջով:

Նշվում է, որ ապրիլ ամսին Россельхознадзор-ը հաղորդել էր, որ կասկած կա, որ Հայաստանից ՌԴ է արտահանվում Թուրքիայից վերարատահանվող լոլիկ, հաղորդվել էր նաև, որ ՌԴ երկու կազմակերպություն է արտահանում լոլիկ` «Սպայկա»-ն և «Գրինպրոդուկտ»-ը, որոնք ունեն ինչպես սեփական արտադրության տարածքներ, այնպես էլ տարբեր արտադրողներից են լոլիկ գնում:

 

kotayk

Լրահոս