mnews

12 Դեկտեմբերի, 2020
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 11-ին, ժամը 23:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ` Տիգրան Բ., ծնված 1990 թ․) եւ « Kia Forte» (վարորդ՝ Արտակ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ «KIA forte» մակնիշի ավտոմեքանայի ուղեւոր Լուիզա Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

kotayk

Լրահոս