22 Հուլիսի, 2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է, թե Հայաստանը սահմանին իրավիճակի սրման ժամանակ դիմել է ՀԱՊԿ-ին՝ պահանջելով, որ Կազմակերպությունն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի, փոխանցում է Haqqin.az-ը։

«Ես կցանկանայի ձեր ուշադրությունն ու ադրբեջանական ժողովրդի ուշադրությունը հրավիրել ևս մեկ խնդրի վրա: Դուք հավանաբար լսել եք, որ երբ մենք ջախջախիչ հարված հասցրեցինք Հայաստանին, նրանք անմիջապես վազեցին պաշտպանություն խնդրելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Նրանք պահանջում էին, որ ՀԱՊԿ-ը հանդես գա հայտարարությամբ, որը կդատապարտի Ադրբեջանին»,- ասել է Ալիևը՝ ադրբեջանցի սպանված զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ:

Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ադրբեջանին իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանն ու Ղրղզստանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»: Եզրափակելով իր ելույթը՝ Ալիևը դիմել է ՀՀ իշխանություններին․ «Կռվիր մեզ հետ մեկին մեկ, կտեսնենք՝ ով կհաղթի»։

Հիշեեցնենք, որ հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։

Zham.am

kotayk

Լրահոս