5 Հուլիսի, 2019

  «Առավոտ» թերթը գրում է.

«Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սևանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:

Պարզվում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը՝ Արշակ Հակոբյանի հետ միասին, այլևս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ:

Ավելին՝ Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից և վերադարձել է միայն 8-9 ամիս անց:

Մեր տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որևէ առնչություն չունի:

Բայց նաև, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարվել Արշակ Հակոբյանի և նախկին թիկնազորի ծառայություններից: Մի քանի օր շարունակ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս