24 Օգոստոսի, 2020
Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ասում են Թորոսյանը մինչև ՔՊ նիստը հրավիրված է եղել ԱԱԾ : Չնայած պարզից էլ պարզ է , որ շունը շան թաթ չի տրորում , բայց այս անգամ իրողությունը դուրս է ցանկացած ստանդարտներից ։

Ուղեկցող հիվանդությունների պատճառով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում արդեն մահացել է արդեն մոտ 1100 մարդ և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ: Չկա ախտաբանաանատոմիական եզրակացություն , չկա դատաբժշկական փորձաքննություն , հետևաբար չկա նաև մեղադրյալ։

Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կարծում եմ Դավիդյանցն էլ գիտեր այս մասին ու հենց դրա համար ժամ առաջ գրեց ազատման դիմում ։ Չէ, բայց սպասեք, Թորոսյանի ոճրագործությունները միայն կորոնայով չեն սահմանափակվում , դեռ այնքան մեզ ծանոթ ու նաև անծանոթ արաքներ կլինեն , որ նույնիսկ զարմացած կմնանք։

Բայց դե ես ու իմ նման մտածող ընկերներս չենք ուզում , որ հրաժարական տա ։ Ու գիտեք ինչ՞ու ։Թորոսյանը շատ ինֆորմացիայի է տիրապետում , նա չպիտի կարողանա փախնել պատասխանատվությունից ։

Ասում են չէ, խորտակվող նավից առաջինը առնետներն են փախչում ։Բայց այս անգամ այս առնետը իր հետ պետք է տանի նաև իր համախոհներին , հանցակիցներին ։

Չէ, Թորոսյան սենց չեղավ , մի քիչ էլ ձգի , դեռ վերջնակետին չես հասել , դեռ անելիքներ կան ։ Կիսատ ջեբով, ու՞ր ես գնում, թորոս ջան․․․

kotayk

Լրահոս