7 Հոկտեմբերի, 2020

Արցախում  ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգեն Մուրադյանը։ Վիգենը 25 տարեկան էր, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ։ Նա Արցախ էր մեկնել ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ՝ պատերազմի առաջին օրը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին,  ժամը 14:00-ի սահմաններում «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

kotayk

Լրահոս