12 Մայիսի, 2017
Մայիսի 18-ին տեղի կունենա նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում կընտրվի նաև Ազգային Ժողովի նախագահ:

ՀՀԿ-ում մի շարք թեկնածուների անուններ են քննարկվում: Քննարկվում է պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի և Արթինե Հովհաննիսյանի թեկնածությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանի նպատակն է ընտրել մի այնպիսի գործչի, որը իրեն հլու հնազանդ ենթակա կլինի ու չի ունենա քաղաքական հավակնություններ: Այս մոտեցումը հաշվի առնելով առավել հավանական թեկնածուներ են համարվում Շարմազանովն ու Հովհաննիսյանը:

Իշխանական կուլիսներում խոսում են, որ Սերժ Սարգսյանի համար առավել նախընտրելի թեկնածու է Արփինե Հովհաննսիյանը: Նա առավել գիտակ օրենսդիր է քան Շարմազանովը:

kotayk

Լրահոս