12 Մայիսի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ–ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:

Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20–ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով:

Ապրիլի 6–ին ուսումնասիրությունների իրավունք տվել է նաև Արագածավանի ավագանին: Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում:

Չինական երկու հզոր գործարաններ այդ օբսիդիանի մեծ կարիք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ առանց օրենքի թույլտվության նման անարխիա գործի երկրում: Պատկան մարմնի պատկան պաշտոնյայի խոսքով` գեներալի դեմ խաղ չկա:

«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ–ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան:

«Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,– ասաց մեր զրուցակիցը:

Փաստորեն երկու–երեք տարի ուսումնասիրելու փոխարեն մեկ–երկու ամսում հանքն օգտագործում են և դեռ 240 տոննա էլ արտահանում Չինաստան:

«Փաստի» առաջիկա համարներից մեկում առավել մանրամասն կանդրադառնանք այս ապօրինությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս