Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, մեր աղբյուրն ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, և իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետը տալիս, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։
Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը Արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։
Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, և ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին և դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։