12 Ապրիլի, 2020

Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նշվում է, որ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։

Բացի այդ, 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։

kotayk

Լրահոս