19 Մայիսի, 2020
ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.

«Երեկ Իջևանի 4-րդ դպրոցի տարածքը լուսավորելու ընթացքում հոգնել էինք, որոշեցինք սուրճ խմել։ Նստեցի մոտակա «բորդյուրին», հեռախոսս վերցրեցի, բացեցի Ֆեյսբուքի հավելվածը ու տեսնեմ ի՞նչ․ ինչի մեջ ասես մեղադրում են ինձ՝ է՛լ Քննչական կոմիտեին հրահանգներ եմ տալիս, է՛լ ռուսական շպիոն եմ, է՛լ ամերիկյան շպիոն եմ, է՛լ ինքնաթիռ ունեմ, որը բռնել են, է՛լ փայ եմ մտել։)) Առանց պանիկայի անջատեցի հեռախոսս ու շարունակեցինք աշխատանքները, արդյունքում ստացանք նկարում պատկերվածը, ինչը կարծում եմ գեղեցիկ է ։) Այստեղ են նաև պատրաստվում անապահովների համար նախատեսած փաթեթները»:

kotayk

Լրահոս